Ոստիկանությունը բռնել է լազերային ահաբեկիչներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 5, 2011 13:19

Ոստիկանության սպաներին հաջողվել է  բռնել ու ձերբակալել 2  երիտասարդի, որոնք վերջին շրջանում տարվել են «լազերային ահաբեկչությամբ»:

Լոս Անջելեսի ոստիկանությունը «զինաթափել»  է 2 հանցագործի, որոնք ուղևորատար ինքնաթիռի օդաչուներին կուրացնում էին լազերային ուղղորդիչներով:

Այս խուլիգանական արարքի պատճառով մեծ օդանավերը չնախատեսված վայրէջք են կատարել, քանի որ օդաչուները լազերային ճառագայթի ազդեցությամբպահի տակ  կուրացել են:

Ձերբակալվել են 20 և 22 տարեկան երիտասարդներ, որոնց մոտից հայտնաբերվել են գունավոր ուղղորդիչներ: Ցավոք, ԶԼՄ-ները չեն հայտնում, թե ինչ պատիժ են կրելու այդ անմիտ արարքի համար:

 

 

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply