Մեքսիկացին փորձել է բանտից փախչել ճամպրուկում թաքնված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 5, 2011 12:48

Մեքսիկայի Չեթումալ քաղաքի բանտից  բանտարկյալը փորձել է փախչել իր քաղաքացիական կնոջ ճամպրուկի մեջ թաքնված, որ եկել էր իրեն տեսակցության:

Փախուստը չստացվեց, քանի որ մուտքի մոտ կնոջ նյարդային վիճակն ու տձև ճամպրուկը պահապաններին ստիպեցին կնոջը հետախուզել: Ճամպրուկի մեջ սաղմի նման Ռամիրեսն էր կծկվել: Դեպքից հետո կինը նույնպես ձերբակալվել է ու ներկայումս սպասում է պաշտոնական մեղադրանքին:

Խուան Ռամիրեսը 2007-ին դատապարտվել է 20 տարի ազատազրկման` անօրինական զենք պահելու համար:

 

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply