Մուամմար Քադաֆին համաձայն է հեռանալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 5, 2011 12:12

Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆին համաձայն է հրաժարվել իշխանությունից` սեփական անձեռնմխելիության դիմաց:

«Գնդապետն ազդանշաններ է ուղարկում այն մասին, որ պատրաստ է թողնել իշխանությունը, եթե իրեն անվտանգություն երաշխավորեն: Ու այդպիսի երաշխիքները հավանական են»,-  մեջբերում է ռուս բարձրաստիճան ներկայացուցչի  խոսքը  «Коммерсантъ»-ը:

Հայտարարությունն արվել է հուլիսի 4-ին  Ռուսաստան -ՆԱՏՕ խորհրդի նիստում: Նման երաշխիքների կողմ են արտահայտվել մի քանի երկրներ, այդ թվում` Ֆրանսիան: Սարկոզիի կառավարությունը պատրաստ է  օգնել լիբիական առաջնորդին խուսափել  տրիբունալից, ավելին,  քննարկվում է նաև Քադաֆիի` Լիբիայում մնալու հարցը:

Ի դեպ, Ֆրանսիան առաջին երկիրն էր, որի ռազմաօդային ուժերը հարվածներ հասցրին Լիբիայի ռազմական նշանակության օբյեկտներին:

 

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply