Երիկամը` եղբորը, աչքերը` հորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 5, 2011 11:29

12-ամյա աղջկա ընտանիքը ցնցված է նրա ինքասպանության փաստով: Աղջիկը որոշել է կամավոր հեռանալ կյանքից, որպեսզի իր երիկամը նվիրաբերի հիվանդ եղբորը: Շաբաթներ շարունակ  հնդկաստանցի աղջիկը տանն ունկնդրել է ստեղծված ծանր կացության վերաբերյալ ծնողների տրտունջը: Նրա ավագ եղբայրը հուսահատ սպասել է երիկամի փոխպատվաստման վիրահատության: Հոր տեսողությունը սրընթաց վատթարացել է: Այս երկու վիրահատություններն էլ ընտանեկան բյուջեի սահմաններում ոչ մի կերպ չէին տեղավորվում:

Ընտանիքն արդեն դիմել էր տեղի առողջապահական կազմակերպությանը, որտեղ խոստացել էին տղայի վիրահատության համար գումար հատկացնել: Սակայն, դժբախտությունը ավելի շուտ եկավ: Մամպին իր միջոցն է գտնում հարազատներին օգնելու` մտածելով, որ  իր երիկամը կնվիրաբերի եղբորը, իսկ աչքերը` կուրացող հորը: Նա իր մտադրության մասին շարադրում է նամակում, որը դժբախտ ծնողները գտնում են միայն նրա մահից մեկ օր անց, դիակիզումից հետո:

Սարսափելի դեպքը կատարվել է հունիսի 27-ին, երբ  աղջկա ծնողներն աշխատանքի են գնացել: Մենակ մնալով նա թիոդան (պեստիցիդ) է ընդունում, ինչից հետո գնում է հորը դիմավորելու ու պատմում վերջինիս, որ ինքը սարսափելի երազ է տեսել, թե իբր ինչ-որ մեկն իրեն երազում  թունավորել է: Աղջիկը սկսել է բողոքել որովայնի շրջանում ցավերից: Անհանգստացած հայրը սկսզբում նրան դեղատուն է տանում, իսկ երբ աղջիկը շատ է վատանում` հոսպիտալ է տեղափոխում, սակայն արդեն շատ ուշ էր: «Մենք շատ ուշ հասկացանք, թե ինչ էր կատարվում մեր զգայուն դստեր հետ»,- ասել է հայրը:

Դիակիզման հաջորդ օրը նրանք գտնում են աղջկա նամակը, ուր նա խնդրում է մորը իր երիկամը օգտագործել եղբորը , իսկ աչքերը` հորը փրկելու համար:

 

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply