Պաշտոնաթող է արվել Վրաստանի պաշտպանության նախարարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2009 11:08

1251385514_0673250x200Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անվտանգության խորհրդի հինգշաբթի տեղի ունեցած հավաքում հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Դավիդ (Վասիլ) Սիխարուլիձեին պաշտոնից հեռացնելու մասին, և նրա փոխարեն այդ պաշտոնում ներկայացրել Բաչան (Բաչո) Ախալայային, ով մինչ այդ զբաղեցրել է պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալի պաշտոնը, հայտնել է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

Մինչ տարեսկզբին պաշտպանության նախարարություն աշխատանքի անցնելը, Բաչո Ախալայան մի քանի տարի զբաղեցրել է արդարադատության նախարարության պատիժների իրագործման գծով դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:

Վերջին օրերին դա արդեն երկրորդ պաշտոնաթողությունն է Վրաստանի կառավարությունում: Անցյալ ուրբաթ Վրաստանի վարչապետի որոշումով պաշտոնաթող է արվել տնտեսական զարգացման նախարար Լաժա Ժվանիան: Այդ պաշտոնը զբաղեցրել է Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ով հետ է կանչվել Իսպանիայում Վրաստանի դեսպանի պաշտոնից:

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply