Մեքսիկայի ափերի մոտ նավի խորտակումից մեկ զբոսաշրջիկ զոհվել է, ութը`անհետ կորել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2011 22:04

Մեքսիկայի հյուսիս արևմտյան ափերի մոտ` Կալիֆորնիական ծովածոցում,  փոթորկի հետևանքով նավ է խորտակվել: Մեկ մարդ  զոհվել է,  ևս  ութը անհետ կորել են: Նավի վրա ԱՄՆ-ից 27 զբոսաշրջիկ է եղել և   անձնակազմի 17 անդամները:  Փրկարարները 35 մարդու են կարողացել փրկել:

ԱՄՆ-ի Առափնյա պահապանության  ուղղաթիռներն ու նավակները  հսկում են նավի խորտակման տիրույթը `փնտրելով անհետ կորածներին,փրկարար աշխատանքները բարդանում են վատ եղանակի պատճառով:

Eric  զբոսանավը հուլիսի  2 -ին դուրս է եկել Սան-ֆիլիպեից ` ծովափնյա հանգստի գոտուց, որը ԱՄՆ սահմանից  հեռու է 200 կմ , և ափից  100 կմ հեռավորության վրա ընկել է փոթորիկի մեջ: Անձնակազմի բոլոր 17անդամները փրկվել են` փրկարար նավակներով հասնելով մոտակա փոքր կղզիներ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply