Մոնակոյում ավարտվել է իշխան Ալբեր 2-րդի ամուսնությունը. Ոչ առանց կուրյոզների (վիդեո)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2011 18:12

Մոնակոյում ավարտվել են իշխան Ալբեր 2-րդի եւ մարզուհի Շարլին Ուիթսթոքի ամուսնության երկօրյա արարողությունները: Նորապսակների պատվին պարահանդեսը տեւել է մինչեւ լուսաբաց:

Ամուսնությունից հետո իշխանի սիրեցյալը դարձել է Շարլին Մոնակցի, նաեւ Գրիմալդի ազգանունը:

53-ամյա սրտակեր իշխանի ընտրությունը կանգ է առել հարավաֆրիկացի սովորական ընտանիքի դուստր 33-ամյա Շարլին Ուիթսթոքի վրա: Վերջինս, ի դեպ, լողի օլիմպիական չեմպիոնուհի է: Նորապսակներին միավորել է մարզական նախասիրությունը: Նրանք ծանոթացել են դեռ 2006թ.` Թուրինի Օլիմպիական խաղերի բացմանը: Իսկ մի քանի տարի անց լողորդուհին թողել էր իր աշխատանքն ու տեղափոխվել Մոնակո: Ալբերի համար Շարլինն անգամ կաթոլիկություն էր ընդունել եւ սովորել ֆրանսերեն:

Հարսանիքի հյուրերի թվում են եղել Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Բելգիայի, Նիդերլանդների, թագավորական տների ներկայացուցիչները, Լյուքսեմբուրգի մեծ հերցոգը, Գերմանիայի, Ֆրանսիայի նախագահները, կառավարությունների ղեկավարներ, մարզիկներ, ընտանիքի անդամներ:

Պարահանդեսից առաջ 550 անձի համար ճաշ է մատուցվել` խոհարար Ալեն Դյուկասի պատրաստած ուտեստներով, Մոնակոյում համերգ է կայացել Ժան-Միշել Ժարի կատարմամբ:

Հարսանիքն առանց կուրյոզների չի անցել: Բելգիայի 47-ամյա արքայազն Լորանը հարսանիքի ժամանակ չի կարողացել պահպանել հավասարակշռությունն ու փռվել է կարմիր գորգի վրա: (ԼՈՒՍԱՆԿԱՐ):: Դա հարուցել էր բելգիական մամուլի բուռն հետաքրքրությունը, որը հետեւում է Լորանի յուարքանչյուր քայլին:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Vnr9m5KDf7s

NEWS.am

 

Դիտվել է 1489 անգամ:
Print Friendly

Leave a Reply