Այսօր ԱՄՆ-ում նշվում է երկրի անկախության տոնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2011 17:17

Հուլիսի 4-ին ԱՄՆ-ն նշում է իր գլխավոր տոնը` Անկախության օրը: Այս տարի լրանում է  235-րդ տարեդարձը` նոր պետության հռչակման փաստաթղթի ստորագրման օրից: Ըստ այդ հռչակագրի, Հյուսիսային Ամերիկայի բրիտանական գաղութն այդուհետ “անկախ պետություն է, և հրաժարվում է  “Բրիտանական թագի” նկատմամբ  բոլոր պարտականություններից: Հռչակագրում օգտագործվել է նոր պետության անվանումը` Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հռչակագրի հիմնական հեղինակը համարվում է Թոմաս Ջեֆերսոնը (երկրի ապագա 3-րդ նախագահը): Տեքստի վրա աշխատել են Ջոն Ադամսը (երկրորդ նախագահ) և Բենջամին Ֆրանքլինը  (գյուտարար, գիտնական, հրապարալախոս ու դիվանագետ): 1776-ին Հռչակագրի տեքստը հրտարակվել է թերթում ու ընթերցվել Ֆիլադելֆիայի կենտրոնական հրապարակում:

 

Դիտվել է 1375 անգամ:
Print Friendly

Leave a Reply