Ինտերնետի գները. կողմնորոշվե’ք, թե որն է ավելի էժան

Շաբաթվա լուր | | August 28, 2009 13:07

world-wide-webՀայաստանյան խոշորագույն ինտերնետ պրովայդերներն այսօր ձգտում են ինտերնետի տրամադրման անլար տարբերակին,որի պրակտիկան աշխարհում գնալով ավելի է մեծանում:

Անլար ինտերնետի նորարարություններից է WiMAX հաղորդակցային տեխնոլոգիան, որն ապահովում է տվյալների անլար փոխանակում:

Այն այլընտրանք է լարով ինտերնետի որի համար անհրաժեշտ է հեռախոսագիծ:

WiMAX –ը և առհասարակ անլար ինտերնետի այլ տեխնոլոգիաները համեմատելի են բջջային հեռախոսների ռադիոծածկույթի հետ, այսինքն, ինչպես բջջայինի համար, որտեղ կա անտենա, այնտեղ հնարավոր է միանալ ինտերնետին:

WiMAX ինտերնետից գերադասում են օգտվել նրանք, ովքեր ունեն շարժական համակարգիչ, և անհրաժեշտություն է լինում միանալ ինտերնետին տարբեր կետերից:

Wi-Max ինտերնետ տրամադրող ընկերություններից Հայաստանում ամենամեծ ծածկույթն ունի Cornet ընկերությունը, որն ապահովում է անլար ինտերնետ Երևանում և Հայաստանի 18 քաղաքներում:

Անսահմանափակ ինտերնետի նվազագույն սակագինը Cornet –ի ցանցում կազմում է 15.000 դրամ 152/64 կբ/վ արագության դիմաց:

WiMAX տեխնոլոգիայով է աշխատում նաև այս տարի շուկայում հայտնված նոր ինտերնետ պրովայդերը` iCON ընկերությունը: Ճիշտ է, այժմ ընկերության ծածկույթում Երևան քաղաքի մի մասն է , սակայն մինչ հոկտեմբերի վերջ ընկերությունը կապահովի ծածկույթ ողջ Երևանում և մինչև 2010 թվականի ավարտն ամբողջ Հայաստանում: Մայիս ամսից գործարկվեց անլար ինտերնետի iCON Entry նոր սակագնային պլանը` 8.000 դրամ արժողությամբ` 128/64 kbps արագության դիմաց:

ADSL տեխնոլոգիայով ինտերնետ է տրամադրում Բիլայն ընկերությունը: Բիլայնի Hi-Line ինտերնետից օգտվողները պետք է ունենան քաղաքային հեռախոսագիծ: Նվազագույն գինն անսահմանափակ ինտերնետային սակագնային ցուցակում 128/32 կբ/վ արագության դիմաց կազմում է 8.000 դրամ (գրեթե նույնքան ինչքան icon-ի անլարը): Այս արագությունը daile-up-ից երկու անգամ արագ է։

Beeline-ի ծածկույթում են Երևանը և մարզերի մեծամասնությունը:

Ինտերնետի տրամադրման այս եղանակներն ավելի մատչելի են ու արագագործ, ուստի լուրջ մրցակից են այն ընկերությունների համար, որոնք տրամադրում են ինտերնետ Dial UP տարբերակով` հեռախոսագծի միջոցով:

Այս տարվա վերջին եռամսյակում շուկայում կհայտնվի նաև 3-րդ բջջային օպերատորը` Օռանժը, որն, ինչպես արդեն հայտարարել է, շեշտն առաջինը կդնի ինտերնետի վրա:

Սակայն արդեն գործող երկու բջջային օպերատորներն էլ այժմ առաջարկում են անլար ավելի մատչելի ինտերնետ իրենց բջջային ծածկույթում:

ՎիվաՍելՄՏՍն առաջարկում է ինտերնետ ՄՏՍ Քոննեքթ սակագնային պլանը կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար,որտեղ մեկ մեգաբայթի արժեքը 20 դրամ է (օրինակ` մի երգ քաշելը` միջինը 6-7 մեգաբայթ է, այսինքն` մոտ 120 դրամ), գիշերը` ժամը 1.00-9.00` 5 դրամ, իսկ .am դոմեյնի վեբ կայքերը, եթե սերվերը գտնվում է Հայաստանում` 1 դրամ: Սա իրենից ներկայացնում է սովորական քարտ, որը կարելի է տեղադրել կամ բջջային հեռախոսի մեջ (հնարավոր է նաեւ հեռախոսը լարով միացնել համակարգչին և օգտվել ինտերնետից համակարգչով), կամ ՎիվաՍելի կողմից առաջարկվող HSPA/UMTS/EDGE/GPRS տեխնոլոգիաներն ապահովող USB մոդեմի մեջ , որի գինը 40.000 դրամ է:

3G ծածկույթում, որով ներկայումս ապահովված են Երևանում, Գյումրիում և Վանաձորում, «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանից օգտվելիս տվյալների փոխանցման առավելագույն արագությունն է 640 Կբիթ/վրկ: Այս ծառայությունն անվճար է։ Վիվասելում միայն ակտիվացման համար է անհրաժեշտ վճարել, իսկ Բիլայնում դրա համար էլ չի վճարվում։

Օգոստոսի 4-ից Բիլայն ընկերությունը մեկնարկեց նոր սակագնային պլան` GPRS սակագնային փաթեթներ: Սա իրենից ներկայացնում է սովորական քարտ, որը կարելի է տեղադրել կամ բջջային հեռախոսի մեջ, կամ 35.000 դրամ արժողությամբ 3G մոդեմի մեջ: Այս սակագնային պլանի ինտերնետ ծածկույթը` Բիլայնի բջջային ծածկույթն է, սակայն 3G-ն Բիլայնն ապահովում է դեռևս միայն Երևանում։ Տվյալների փոխանցման արագությունը 384 Կբիթ/վրկ է:

GPRS սակագնային փաթեթները տրմադրվում են 3 սակագնային տարբերակներով` հիմնական, գիշերային և անսահմանափակ: Հիմնական սակագնային պլանը տրամադրվում է առանց բաժանորդային վճարի: Տվյալների փոխանցման մեկ մեգաբայթի արժեքը 15 դրամ է: Գիշերային սակագնային պլանի ամսավճարը 2500 դրամ է, որի մեջ ներառվում է անսահմանափակ ինտերնետ 24.00–8.00, իսկ ցերեկային ժամերին մեկ մեգաբայթի արժեքը 20 դրամ է: Անսահմանափակ սակագնային պլանի բաժանորդավճարը կազմում է 12.500 դրամ` առանց մեգաբայթային վճարի:

Ինչպես նշում են գործող ինտերնետ պրովայդերները` նոր բջջային օպերատոր Օռանժ մոբայլի մուտքը, որ սպասվում է երեք ամսից, ավելի մրցակցային կդարձնի ինտերնետ շուկան, ու գները կիջնեն:

Դիտվել է 2777 անգամ:
Print Friendly

Leave a Reply