Ինչի մասին են մտածում գերմանացիները համբույրի ժամանակ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 2, 2011 13:38

Տղամարդիկ ցանկանում են համբուրվել միայն գերազանց կազմվածք ունեցողների հետ, ընդ որում , նրանց ուղիղ կեսը համբույրի ժամանակ մտածում է սեքսի մասին: Կանանց քառորդ մասը համբույրի ժամանակ ոչ մի բանի մասին չի մտածում, իսկ երեք քառորդը` ամեն ինչի մասին: Գերրմանացի տղամարդկանց  81%-ը համբույրի ժամանակ մտածում է այն մասին, թե ում հետ է համբուրվում այդ պահին, 18 %-ը` որքանով է դա իրենց մոտ ստացվում, իսկ 44%-ը մտածում է  սեքսի մասին:

Կանանց մոտ իրավիճակն այլ է. յուրաքանչյուր 4-րդ գերմանուհին համբույրի ժամանակ ոչ մի բանի մասին չի մտածում ու գերդասում է  վայելել պրոցեսը: Մնացյալ 75%-ն ինչ է մտածում, այդպես էլ պարզել չի հաջողվել:

Ձեռքերդ հեռու

Համբույրի ժամանակ տղամարդիկ սիրում են, որ կինն իրենց պարանոցին է փաթաթվում, իսկ իրենք սիրում են հարմարավետ «տեղավորվել» կնոջ գոտկատեղից ներքև, ինչը, խոստովանենք, ոչ բոլոր կանանց է դուր գալիս: Հարցվածների ճնշող գերազանցությունը կարծում է, որ տղամարդը համբույրի ժամանակ էլ պետք է զսպություն դրսևորի ու դեմ չեն, եթե ժամանակ իրենց գլուխն ու մազերը շոյեն:

Ոչ համբույրներին

Ինչը կարող է համբուրվելու ցանկությունը վերացնել.  Հարցվածների  (թե կին և թե տղամարդ)95 %-ն ասում է, որ անընդունելի է բերանի տհաճ հոտը, շուրթին պիրսինգը, իսկ տղամարդիկ էլ հավելել են, որ գերադասում են համբուրվել անթերի կազմվածքով կանանց  հետ:

Կանանց կեսից ավելի գերադասում է  խելացի տղամարդկանց, իսկ  54%-ը խոստովանել է, որ եթե զրուցակիցը ձանձրալի է, ապա գործը համբույրին չի հասնում: Իսկ տղամարդկանցից յուրաքանչյուր երրորդն էլ խոստովանել է , որ հիմար աղջկա հետ համբուրվելու ցանկությունը  պարզապես մարում է:

Համբույրը`  երկարատև հարաբերությունների հիմք

Հարցվածների 88%-ը  պարբերաբար քնքշանքի դրսևորումը գնահատել է որպես ամուր ընտանեկան հարաբերությունների  կարևոր գործոն: «Համբույրը մերձեցման առանձնահատուկ կերպ է: Գուցե կանանց համար դրանք ավելի մեծ նշանակություն ունեն, քան տղամարդու համար: Երկարատև ու կրքոտ համբույրը  բազմամյա հարաբերություններում մտերմությունը պահպանելու միջոց է», ասում են հոգեբանները:

Դիտվել է 2054 անգամ:
Print Friendly

Leave a Reply