Մարսյան ժանգը խանգարել է ջրի հետքեր հայտնաբերելուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2011 16:04

Գիտնականները պարզել  են, որ մարսյան ժանգը կարող է ծածկել  Կարմիր մոլորակի վրա գոյություն ունեցած երբեմնի ջրամբարների հետքերը:

Գիտնականների կարծիքով, երբեմնի ջրի գոյության մասին են խոսում այնպիսի հանքանյութերի առկայությունը, ինչպիսիք են կարբոնատները: Գիտնականներին հաջողվել է պարզել նաև, որ երկաթի հիդրօքսիդը` սովորական ժանգը,  կարող է տվյալ հանքանյութի նստվածքները ծածկել, ու  այդպիսով խանգարել սպեկտրադիտակային մեթոդներով դրանց գրանցմանը:

Գիտնականներն ասում են, որ հայտնագործությանը նպաստել են Մոհավե անապատում կատարված հետազոտությունները, որտեղ պայմանները շատ նման  են մարսյան պայմաններին: Այդպիսով, «թաքնված» կարբոնատների հայտաբերման համար անհրաժեշտ է կարբոնատի ու երկաթի հիդրօքսիդների խառնուրդների սպեկտրալ  վերլուծություն կատարել:

Վերջերս գիտնականները մի վարկած են առաջ քաշել, որի համաձայն Մարսի վրա ջրի զանգվածները ձևավորվել են մոլորակի ընդերքից մակերևույթ թափանցման արդյունքում: Մինչ օրս հայտնի չէ, թե երբվանից է «ցամաքել» Կարմիր մոլորակը:

 

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply