Պետդուման քննարկում է մանկապիղծների քիմիական ամորձատման կարգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2011 15:41

Պետական Դումա է մտցվել քիմիական ամորձատման օրենքի նախագիծը, որով սահմանվում են երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի մեղք գործելու համար դատապարտվածի ամորձատման կարգն ու ժամկետները:  Այն կկիրառվի հանցագործի ազատ արձակվելուց  6 ամիս առաջ : Քիմիական ամորձատումը  սեքսուալ ֆունկցիայի դեղորայքային միջոցներով ճնշումն է: ԱՄՆ-ում  և եվրոպական մի քանի երկրներում այս մեթոդը կիրառվում է մանկապիղծների նկատմամբ: 2011-ի մայիսին նախագահ Մեդվեդևը հավանության է արժանացրել այս առաջարկը, ընդգծելով, որ մանկապիղծների նկատմամբ նման միջոց կկիրառվի «ամենայն հավանականությամբ, միայն կամավոր հիմունքով»:

 

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply