Դա Վինչիի կորած կտավը գնահատվել է 200 մլն դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2011 15:17

Հայտնաբերվել է Լեոնարդո դա Վինչիի կորած համարվող «Աշխարհի փրկիչը» կտավը: Նկարի իսկությունը հաստատել են անկախ փորձագետները, այդ թվում և  Լոնդոնի Մետրոպոլիտեն ու Նացիոնալ թանգարանների մասնագետները: Կտավը 2000-ականներին  ԱՄՆ աճուրդում ձեռք  է բերել արվեստի գործերի առքուվաճառքով զբաղվող մի խումբ: Նրանցից մեկի խոսքով, այս կտավը մի քանի անգամ վերանկարվել է, ներկվել, վերականգնվել, այդ է պատճառը, որ օրիգինալ կտավն ավելի կեղծվածի է նման: Սակայն, վերականգնումից հետո, երբ մի քանի ավելորդ ներկաշերտերը  հեռացվել են, դրանց տակից հառնել է Լեոնարդոյի օրիգինալ կտավը: Մասնագետներն ասում են, որ չնայած այն կորցրել է իր նախնական գույները ու վիճակն էլ հեռու է գերազանց համարելուց, այդուհանդերձ հեքիաթային տպավորություն է թողնում:

Լեոնարդոն այս կտավը 1506-1513-ին է կատարել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկ XII-ի համար: XIX դարի  կեսին այն ձեռք էր բերել հայտնի հավաքորդ Ֆրենսիս Կուկը, իսկ 1958-ին նրա ժառանգորդը սխալմամբ կտավը վերագրել է Լեոնարդո Ջովանի Բոլտրաֆֆիոյին ու վաճառել այն Sotheby’s –ի աճուրդում 45 ֆունտ ստեռլինգով: 2011-ի նոյեմբերի 9-ից մինչև 2012-ի փետրվարի 5-ը «Աշխարհի փրկիչը» կցուցադրվի լոնդոնյան Նացիոնալ թանգարանում:

 

Դիտվել է 1704 անգամ:
Print Friendly

Leave a Reply