Բելգիական բանտում դատապարտյալները խռովություն են բարձրացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2009 10:36

belgiaԲելգիայի մայրաքաղաք Բրյուսելի բանտերից մեկում դատապարտյալները խռովություն են բարձրացրել: Մոտ 50 դատապարտյալ հրաժարվել է բանտախցիկ վերադառնալ բանտի ներքին բակում զբոսանքից հետո: Հսկիչ ոստիկաններին օգնության են եկել ոստիկանության նոր ուժեր, օգտագործվել են նաև ոստիկանական շներ: Բախումների ժամանակ, նախնական տվյալներով, ոչ ոք չի տուժել:

Այժմ ընթանում է հետաքննություն` պարզելու խռովության պատճառները:

Վարկածներից մեկի համաձայն, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, խռովության պատճառ է դարձել բանտում առկա վատ պայմանները. բելգիական բանտերը գերծանրաբեռնված են բանտարկյալներով: Այժմ Բելգիայում կա շուրջ 10 հազար բանտարկյալ, մինչդեռ բանտերը նախատեսված են մինչև 8500 դատապարտյալի համար:

Դիտվել է 1514 անգամ:
Print Friendly

Leave a Reply