Բերքի ծավալները հանրապետությունում միջինից բարձր են

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 4, 2011 15:10

Ծիրանի բերքահավաքին ծանոթանալու նպատակով Սերգո Կարապետյանը հունիսի 3 -ին մեկնել է Արարատի մարզ, եղել Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նորաշեն, Վերին եւ Ներքին Դվին համայնքների այգիներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից, ծանոթանալով գործընթացին’ գյուղատնտեսության նախարարը գոհ է մնացել աշխատանքներից:Հարկ է նշել, որ շաբաթներ առաջ շրջանառվող խոսակցությունները’ բերքի մեծածավալ կորստի մասին, այսօր արդեն վստահաբար չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կոնկրետ այն համայնքներում, որտեղ նախարարը ծանոթացել է բերքահավաքի ընթացքին, բերքի ծավալները բարձր են եղել սպասվող միջինից: Հավաքվող ծիրանի իրացման հետ կապված խնդիրներ եւս չունեն գյուղացիները: Հանրապետությունից արտահանվող բարձրորակ ծիրանը գնվում է տեղում 650- 800 դրամով, իսկ տեղական վերամշակող ընկերությունները բերքի մնացած մասը գնում են 90 -100 դրամով:

Այսօր նախարարը այցելել է նաեւ Լոռու մարզ’ ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին: Այցելության հիմնական նպատակը Լոռու անտառային տնտեսության խնդիրներին ծանոթանալն է եւ դրանց առկայության դեպքում հենց տեղում ընթացք ու լուծում տալը:

 

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply