Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջաններ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 4, 2011 15:01

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին այցելել է Ասկերանի, Մարտունու եւ Հադրութի շրջաններ ու տեղում ծանոթացել տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման եւ բերքահավաքի աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարը կարեւորել է բերքահավաքում ընդգրկված բոլոր կառույցների սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ այն համարելով բերքահավաքի անկորուստ կազմակերպման նախապայմաններից մեկը:

Նախագահ Սահակյանը նաեւ այցելել է Մարտունու շրջկենտրոնում կառուցվող հիվանդանոցի եւ մարզահամալիրի շինհարթակներ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հաղորդում են, որ Բակո Սահակյանին  ուղեկցել են  վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply