Թուրքիայում գնացքը բախվել է բեռնատարի հետ. կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2009 10:21

turkey1Թուրքիայում մարդատար գնացքի և բեռնատար ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, ևս 20-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Գնացքը ուղևորվելիս է եղել Էսկիշեխիր քաղաքից դեպի Ստամբուլ:

Բախման հետևանքով գնացքի լոկոմոտիվը և 1-ին գնացքը դուրս են եկել ուղեգծերից և շրջվել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Դեռևս, ըստ «Վեստի»-ի, հայտնի չէ, թե ինչպես է բեռնատար մեքենան հայտնվել գնացքի ուղեգծերի վրա:

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply