Այսօր շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրն է. վտանգված բուսատեսակների և կենդանատեսակների ցանկն ընդլայնվել է

Օրվա լուր | | June 5, 2009 13:28

a-7619-bԿենդանական և բուսական Կարմիր գրքերի նոր` լրացված տարբերակը կհրապարակվի մինչև տարեվերջ. այս մասին հաղորդեց Բնապահպանության նախարարության Կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը:

Հայաստանի կենդանական և բուսական Կարմիր գրքերը ստեղծվել են 1988-89 թվականներին: 2006-ի Կառավարության որոշման համաձայն` 3 տարվա ընթացքում պետք է ճշտգրտվեր ոչնչացման եզրին գտնվող կենդանիների և բույսերի ցանկը:

«Ցանկն անհամեմատ կընդլայնվի,-ասում է Դանիելյանը,-Եթե բույսերի նախկին Կարմիր գրքում 387 բուսատեսակ էր գրանցված (ֆլորայի 12 տոկոսն է կազմում), ապա առաջիկայում վտանգված բուսատեսակների թիվը կհասնի 500-ի, իսկ ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակների թիվը կարող է 99-ից հասնել 300-ի»:

untitled-15Կենդանատեսակները և բուսատեսակները Կարմիր գրքում ընդգրկելու համար հաշվի են առնում մի շարք չափանիշեր, ինչպես թվաքանակը, տարածվածությունը, բազմացման և գոյության համար առկա պայմանները, մարդկային ազդեցության աստիճանը և այլն: Համաձայն միջազգային չափանիշերի` յուրաքանչյուր տեսակի կրիտիկական վիճակի մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ նրա քանակը կրճատվում է 90%-ով: Տեսակի 70%-ի առկայության դեպքում համարվում է, որ այն վտանգված է:

Հայաստանում կա 17.500 կենդանատեսակ և 3.500 անոթավոր բուսատեսակ:

Դիտվել է 2278 անգամ:
Print Friendly

Leave a Reply