Թուրքիայում մահացել է կեղծ ալկոհոլից թունավորված 5-րդ զբոսաշրջիկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2011 13:00

Թուրքիայի հիվանդանոցում մահացել է 23-ամյա Վիկտորյա Նիկոլաևան, որը կեղծ ալկոհոլից թունավորվելուց հետ հայտնվել էր կոմայի մեջ: Կիրակի օրը բժիշկները հաստատեցին նրա մահը: Ալկոհոլից զանգվածային թունավորման պատճառը մեթանոլի մահացու չափաբաժինն է եղել: Սկզբում զբոսաշրջիկները խմելուց հետո բողոքել են սրտխառնուքից , ունեցել են գիտակցության կորուստ:

Երկուսը մահացել են Անթալիայի հիվանդանցում, մեկը` Թուրքիայից վերադառնալուց հետո: Հունիսի 20-ին Անթալիայի հիվանդանոցներից մեկում բժիշկներն արձանագրել էին Վիկտորիայի ուղեղի  մահը, սակայն նա  մինչ երեկ գտնվում էր  թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված: Թուրքական  օրենքների համաձայն, նմանատիպ դեպքերում  սարքերն անջատվում են միայն սրտի աշխատանքի կանգից հետո: Մինչ աղջիկը գտնվում էր կոմայի մեջ, մի թրքուհի էր փորձում ստանալ աղջկա դեմքը` փոխպատվաստման նպատակով: Սակայն Վիկտորիայի մայրը մինչև վերջ էլ մնաց անդրդվելի:

 

Դիտվել է 1417 անգամ:
Print Friendly

Leave a Reply