Հայաստանի հրացանակիրների հարուստ ավարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 4, 2011 12:40

Վրաստանի Բաթում քաղաքում հունիսի անցկացված սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշարում Հայաստանի  հավաքականը նվաճել է 7 մեդալ: Խոցասուսերակրուհիների պայքարումում առաջին տեղն է զբաղեցրել «Քեթրին» սուսերամարտի մարզադպրոցի սան Էմմա Պողոսովան: Լիլիթ Էվոյանը ճանաչվել է 3-րդը, նույն մրցաձևում պատանիներից Արմեն Արազյանը դարձել է  2-րդ, Կարեն Արազյանը` 3-րդ մրցանակակիր: Ճկասուսերակիրների պայքարում 2-րդ տեղն է զբաղեցրել Վահան Առաքելյանը, իսկ  Մայքլ Հովհաննիսյանն ու Էմիլ Դանիելյանը կանգնել են պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին:

 

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply