Նորաթուխ իշխանուհին աղի արտասուք էր թափում սեփական հարսանիքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2011 12:20

Չնայած այդպիսի շքեղ հարսանեկան արարողության մասին երազում են միլիոնավոր կանայք, այդուհանդերձ, նորաթուխ իշխանուհին չէր կարողանում թաքցնել իր թախիծն և նույնիսկ իր դառն արտասուքը: Այդ փաստը չի վրիպել ոչ մեկի աչքից:

Տեղեկությունների համաձայն, Շարլիզը հարսանիքից առաջ երեք անգամ փորձել է փախչել Մոնակոյից հարազատ Հարավային Աֆրիկա, և 3 անգամ էլ նրա փախուստը կասեցվել է:

Հայտնի է, որ վերջին անգամ նա փորձել է փախչել հարսանիքից  մեկ շաբաթ առաջ, սակայն Մոնակոյի ոստիկանությունը փախստականին օդանավակայանից բերման է ենթարկել:

Դրանից հետո  թագավորական ընտանիքն ուղղակի աղջկա ձեռքից ուժով վերցրել է անձնագիրը, որպեսզի վերջինս  պետության սահմաններից դուրս գալու հնարավորություն չունենա:

 

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply