Էջմիածինը հրաժարվել է Հայ առաքելական եկեղեցու Շվեյցարիայի խորհրդից եւ նոր համայնք է ձեւավորում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 4, 2011 12:17
«Nouvelles d`Arménie»-ին հրապարակել է Հայ առաքելական եկեղեցու Շվեյցարիայի խորհրդի պաշտոնական հաղորդագրությունը, որում ասվում է, որ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը իրենցից հրաժարվել է:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Մենք Էջմիածնից ստացել ենք Ամենայն հայոց կաթողիկոսի հայտարարությունը, որով նա ճանաչում է Շվեյցարիայի թեմի նոր եկեղեցական համայնքը եւ մեր եկեղեցական վեհաժողովն այլեւս չի ընդունում որպես եկեղեցու մաս: Այդ հայտարարությունը չի զրկում Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցուն լեգիտիմությունից: Մենք կրկին կդիմենք ձեզ առաջիկայում եւ կանդրադառնանք ապագային վերաբերող հարցերին»:
News.am






Facebook
Tweet This
Email This Post
