Շվեյցարիան կալանքի տակ է առել սիրիական պաշտոնյաների ունեցվածքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 4, 2011 11:45
Շվեյցարիան սառեցրել է սիրիական վարչակարգին պատկանող ունեցվածքը: Այդ մասին հայտարարվել է Բեռնի թերթերից մեկում հուլիսի 2-ին, իսկ երկրի էկոնոմիկայի նախարարությունը հուլիսի 3-ին հաստատել է տեղեկությունը:
Գերատեսչությունը հրապարակել է նաև ունեցվածքի գնահատման գումարի չափը` 32 մլն դոլար: Բացի այդ, տեղեկություն չկա այն մասին, թե նախագահ Ասադի անձնական ունեցվածքը կալանքի տակ է, թե ոչ:
Երկու ամիս առաջ Շվեյցարիայի կառավարությունն արգելել է իր երկրի տարածք մուտք գործել Դամասկոսի 22 բարձրաստիճան պաշտոնյայի ու կալանք է դրել նրանց ունեցվածքի վրա: Այս արարքի առիթը ընդդիմադիրների ցույցերի դաժանաբար ճնշումն է:






Facebook
Tweet This
Email This Post
