Մեկնարկել է հասարակական գիտությունների ոլորտում մինչև 41 տարեկան գիտնականների խրախուսման ծրագիրը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 4, 2011 11:40

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը / www.facebook.com/science.and.finance/   հայտարարում է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ  ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ   ոլորտում  Ազդեցության  Գործակից   (Impact  Factor   http://en.wikipedia.org/wiki/Impact_factor)  ունեցող միջազգային գիտական ամսագրերում 01.01.2005թ.– 01.07.2011թ. ժամանակահատվածում տպագրված աշխատանքների մինչև 41 տարեկան երիտասարդ հեղինակների/համահեղինակների (ճշգրիտ` 1970 թ. հունվարի 1-ից հետո ծնվածների) խրախուսման ծրագիր։

Ծրագիրն իրականացվում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրին կարող են մասնակցել հասարարակական գիտությունների ոլորտի միջազգային գիտական պարբերականներում 2005 թ. հունվարի 1-ից մինչև 2011 թ. հուլիսի 1-ը ժամանակահատվածում հոդվածներ տպագրած Հայաստանի Հանրապետության երիտասարդ քաղաքացիները (1970 թ. հունվարի 1-ից հետո ծնվածները)։

Հայտերը ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.facebook.com/science.and.finance էջում և որպես մեկնաբանություն լրացնել մրցույթին մասնակցող հոդվածների հղման ամբողջական տվյալները այս հայտարարության տեքստի ներքևում (մանրամասները ստորև)։

Յուրաքանչյուր գիտական աշխատանքի համար հատկացվելիք խրախուսավճարի չափի հաշվարկն իրականացվելու է տվյալ ամսագրի Ազդեցության Գործակցի  հաշվառմամբ ու հաշվի առնելով ընդհանուր առկա ֆինանսական միջոցների ծավալը։

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»-ը աշխատանք է տանում սույն ծրագրի ֆինանսավորման ծավալների մեծացման ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցել սույն ծրագրին` հավելյալ ֆինանսների ներդրմամբ՝ այդ կերպ ավելացնելով յուրաքանչյուր հեղինակին վճարվելիք խրախուսավճարի չափը։

Ծրագիրն ունի «ԱԳ_ՀԳ_ԳՖԱ-Գ.Ծ.2» հապավումը։ Խնդրում ենք ֆեյսբուքյան էջերում իրականացվող մուտքային (այսինքն՝ տվյալ առանձին քննարկման համար սկզբնական հանդիսացող) գրառումներում նշել այս հապավումը որպես մուտքային տող։

 

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply