Բարաք Օբամային հայհոյել են ուղիղ եթերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2011 11:02

Հանրահայտ ամերիկյան քաղաքագետը երկրի առաջին դեմքի հասցեին արտահայտվել է ցենզուրայից դուրս բառերով, առանց ենթադրելու իսկ, որ իրեն լսում է ողջ Ամերիկան:

Լրագրող Մարկ Հոլպերին մոռացել է, որ գտնվում է  MSNBC  հեռուստաալիքի ուղիղ եթերում  և «ինչ է մտածում  Օբամայի վերջին ելույթի մասին» հարցին  ի պատասխան անզուսպ ու կոպիտ արտահայտություն է թույլ տվել: Երբ  հասկացել է, որ ինքը գտնվում է ուղիղ եթերում, փորձել է ասածը հումորի վերածել, ապա մինչև հաղորդման ավարտը բազմիցս ներողություն է խնդրել:  MSNBC հեռուստաընկերությունը «փորձագետի» արտահայտությունը «անտեղի ու  ոչ կիրառելի է որակել»: Լրագրողը հեռացվել է աշխատանքից անմիջապես ուղիղ եթերում` անորոշ ժամկետով:

 

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply