Իտալիայում անկարգությունների հետևանքով վիրավորվել են 200 ոստիկան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2011 3:49

Ավելի քան  200ոստիկան է տուժել Իտալիայի  հյուսիսի Պյեմոնտ գավառի անկարգություններից, հաղորդում է  “Россия-24”-ը:

Անկարգությունների պատճառը Տուրին-Լիոն արագընթաց գնացքի գիծն է, որ կառուցում է իշխանությունը: Շրջանի բնակիչների կարծիքով երկաթուղային գծերն ու թունելները կաղավաղեն բնության գեղեցկությունը և, բացի այդ, վտանգի տակ կլինեն շատ արվեստի գործեր: Օրինակ,  Միքելանջելոյի Դավիթի արձանը, որ պահվում է Ֆլորենցիայի ակադեմիայում,  կարող է ցնցումներից վնասվել:

Միանգամից մի քանի քաղաքում ապստամբեցին ավելի քան  50 հազար մարդ: Ոստիկանությունը ստպված էր ցրել ցուցարարներին: Իրավապահները գործածեցին արցունքաբեր գազ և մահակներ, իսկ ցուցարարները պատասխանեցին քարերով և դատարկ շշերով:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply