Կիվիի պտուղները իրենց հատկություններով շլացրել են գիտնականներին
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | July 4, 2011 2:34
Ճապոնական գիտնականները կարծում են, որ կիվիից օգտակար միրգ չկա: Նրանք ուսումնասիրել են բազմաթիվ մրգեր և եզրակացրել, որ կիվին իր օգտակարությամբ գերազանցում է նարնջին, խնձորին, լիմոնին և մյուսներին: Ամենաօգտակարը դեղին կիվին է, չնայած մեզ ծանոթ կանաչը պակաս չէ:
Իհարկե, գիտնականները փորձեր են արել: Նրանք մի քանի կամավորի առաջարկել են օրական ուտել երեք կիվի և հետևել են նրանց ինքնազգացողությանը, ինչը հոյակապ է եղել: Գիտնականները դա բացատրում են կիվիի մեջ պարունակվող մեծ քանակի հակաօքսիդանտներով:
Կիվին կարող է կանխել այնպիսի մահացու հիվանդություններ, ինչպիսիք են աթերոսկլերոզը, սրտի անբավարարությունը, Ալցգերմերի հիվանդությունը, քաղցկեղը և Պարկինսոնի հիվանդությունը:






Facebook
Tweet This
Email This Post
