Ուկրաինայի խոզերի աչքերը կփոխպատվաստվեն մարդկանց
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | July 4, 2011 1:48
Կիեւի միկրովիրաբուժության կենտրոնում նախատեսում են մարդուն խոզի աչքի հյուսվածքներ փոխպատվաստել: Այդ մասին ասել է կենտրոնի պրոֆեսոր Յուրի Կոնդրատենկոն:
«Նման փոխպատվաստումը մարդկանց համար լավ այլընտրանք է, քանի որ այսօր մենք դոնորական օրգաններ չունենք: Երբ աչքերը մահանում են, սա միակ ելքն է մնում: Խոզի օրգանների փոխպատվաստման միջոցով հնարավոր կլինի դիմանալ մինչ այն պահը, երբ Ուկրաինայում հասանելի կլինի փոխպատվաստումը մահացած մարդկանց օրգաններից»,-ասել է պրոֆեսորը:
Ըստ նրա` ուկրաինական օրենսդրությունում հստակ մեկնաբանություն չկա այն մասին, թե ինչպես է հնարավոր վերցնել դոնորական նյութը:






Facebook
Tweet This
Email This Post
