Պատերազմի գինը. 10 տարվա ընթացքում 225 հազար կյանք եւ 3,7 տրիլիոն դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 3, 2011 17:04

2001թ. սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի ռազմական գործողությունները  դարձել են առնվազն 225 հազար մարդու մահվան պատճառ եւ արժեցել 3,7 տրիլոն դոլար, հաղորդում է  Agence France-Press-ը` վկայակոչելով Բրաունի համալսարանի կողմից հրապարակված հետազոտությունը: Այն  դիտարկել է Իրանում եւ Աֆղանստանում պատերազմները եւ Պակիստանում հակաահաբեկչական արշավը:

«Ամենազգուշավոր հաշվարկներով` այդ պատերազմներում զոհերի թիվը կազմել է 225 հազար, վիրավորներինը` 365 հազար»,-պնդում են հետազոտողները:

Զոհերի մեծ մասը քաղաքացիական անձինք են` 172 հազար (125  հազարը` իրաքցիներ,  56 հազարը պակիստանցիներ եւ 12 հազարը աֆղանցիներ): Գրոհայինների շրջանում զոհերի թիվը  20-51 հազար է:

ԱՄՆ-ի ռազմական կորուստը կազմում է 6 հազար մարդ, նրանց դաշնակիցներինը` 1,2 հազար, Իրաքինը` 9,9 հազար, Պակիստանինը` 3,5 հազար, աֆղանական կողմինը` 8,8 հազար մարդ:

Պատերազմների զոհ են դարձել 168  լրագրողներ եւ մարդասիրական կազմակերպությունների  266  աշխատակիցներ:

«Ահաբեկչության դեմ պատերազմի»  արդյունքում ավելի քան 7,8  մլն մարդ փախստական է դարձել:

3,7 տրիլիոն գումարը ներառում է ոչ միայն ռազմական բյուջեի ծախսերը, այլեւ ահաբեկչության դեմ պայքարի եւ մյուս ծախսերը:

 

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply