New York Post. Սթրոս-Կանին մեղադրող սպասուհին մարմնավաճառությամբ է զբաղվում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 3, 2011 16:04

ԱՄՀ արդեն նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանին բռնաբարության փորձի մեջ մեդաղրող սպասուհին հյուրանոցում, որտեղ աշխատում է, զբաղվել է մարմնավաճառությամբ եւ գումարներ է կորզել ԱՄՆ-ում հաստատվել ցանկացող իր հայրենակիցներից:

«Տեղեկություն կա, որ նա ստացել է հսկայական թեյավճարներ, եթե կարելի է այդպես անվանել, եւ, բնականաբար, ոչ անկողնու սպիտակեղենը ժամանակին փոխելու համար: Նա հսկայական գումարներ է ծախսել իր արտաքին տեսքի վրա, եւ բնականաբար, դրանք հարազատներից ստացված միջոցներ չէին»,-թերթին ասել է աղբյուրը:

Թերթը նշում է, որ 32-ամյա սպասուհին գումարներ է կորզել նաեւ ԱՄՆ-ում հաստատվել ցանկացող Հարավային Գվինեայի իր հայրենակիցներից: «Մենք գիտենք մարդկանց, ովքեր դարձել են նրա զոհերը, եւ որոնք պնդում են, որ նա իրենց առանց որեւէ միջոցի է թողել »,-նշում է թերթը:

 

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply