Տիգրան Սարգսյանն այցելել է Արամայիս Սահակյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 2, 2011 18:02

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է անվանի բանաստեղծ, երգիծաբան Արամայիս Սահակյանին:
Տիգրան Սարգսյանն Արամայիս Սահակյանին անձամբ հանձնեց ՀՀ վարչապետի հուշամեդալը՝ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ և գրական երկարամյա վաստակի համար: Կառավարության ղեկավարը շնորհավորեց գրողին հոբելյանի առթիվ, մաղթեց առողջություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ:
Արամայիս Սահակյանը վարչապետին նվիրեց «Հումորի և երգիծանքի 19 ակնթարթ» ժողովածուն:

Դիտվել է 1492 անգամ:
Print Friendly

Leave a Reply