7 օր առաջնագծում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 2, 2011 16:51
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքեր: Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում դրանց թիվը հասել է մոտ 200-ի, որի արդյունքում մեր դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց` այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն կատարել են իրենց մարտական խնդիրը և առանց կորուստների ճնշել հակառակորդի կրակային ակտիվությունը:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին






Facebook
Tweet This
Email This Post
