Առաջարկ Մարդու իրավունքների պաշտպանին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 2, 2011 16:48
Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման համակարգող խորհուրդը ողջունում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջարկվող Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեք անդամների թեկնածունների ընտրության համար բաց մրցույթ անցկացնելու նախաձեռնությունը:
Շարժման համակարգող խորհուրդը, կարևորելով ԿԸՀ-ի անդամի արհեստավարժությունը և մրցույթի անցկացման անաչառությունը, պատրաստակամություն է հայտնում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ» կարգի 8-րդ կետով (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի հայտերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի երկու անդամից բաղկացած հանձնաժողովի կողմից) և 9 –րդ կետով (Հանձնաժողովը հարցազրույցի է հրավիրում հայտերի քննարկման արդյունքում իր կողմից հավանության արժանացած հայտատուներին) սահմանված մրցույթներին որպես դիտորդ հետևելու ընտրությունների ընթացքին:
Գտնում ենք , որ մեր կողմից իրականացվող անկախ դիտորդական առաքելությունը նույնպես կնպաստի իսկապես ազատ և համընդհանուր վստահություն վայելող գործընթացի իրականացմանը: Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման համակարգող խորհուրդը համապատասխան առաջարկով արդեն դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման համակարգող խորհուրդ






Facebook
Tweet This
Email This Post
