Ամլացման փոխարեն` մոտոցիկլետ ու հեռուստացույց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 2, 2011 14:45

Հնդկաստանի Ռաջաստան նահանգում  կամավոր ստերջացման  դեպքում կպարգևատրեն. այն հնդիկները, ովքեր մինչև 2011-ի սեպտեմբերի 30-ը կդիմեն ստերջացման հնարավորություն կունենան մասնակցելու հատուկ վիճակախաղի, որտեղ գլխավոր մրցանակը  աշխարհում ամենաէժան  ավտոմեքենան է` Tata Nano: Բացի այդ, վիճակախաղին կխաղարկվեն նաև մոտոցիկլեր,  21 դյույմանոց հեռուստացույցներ և նույնիսկ խոհանոցային կոմբայններ: Տեղական իշխանությունները հույս ունեն, որ վիճակախաղը ավելի քան 6 հազար մարդ կգրավի:  ՄԱԿ-ի  ազգաբնակչության ոլորտի հիմնադրամի տվյալներով , Հնդկաստանի ծնելիության գումարային գործակցով մեկ կնոջը բաժին է ընկնում 2,588  ծնունդ: 1990-ի համեմատ այդ ցուցանիշը նվազել է մեկուկես անգամ, սակայն մասնագետները կարծում են, որ 2030-ին հնդիկը բնակչության թվով կգերազանցեն չինացիներին:

 

 

Դիտվել է 1527 անգամ:
Print Friendly

Leave a Reply