Ութնյակի մայրիկն ատում է իր երեխաներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 2, 2011 14:02
Ամերիկուհի Նադյա Սուլեմանը խոստովանել է, որ ատում է սեփական երեխաներին.”Ես ատում եմ նրանց ու զզվում նրանցից”: Վեց հասուն երեխաներին, որոնք ծնվել են մինչև ութնյակի ծնունդը, նա անվանել է անասուններ: Կինն ասել է, որ չի կարողանում վերահսկել նրանց` դաստիարակության համար ժամանակի բացակայության պատճառով: Նա խոստովանել է նաև, որ ստեղծված իրավիճակի հետևանքով երբեմն մտածում է ինքնասպանության մասին: 14 երեխաների մայրը պատմում է, որ երբեմն փակվում է լոգասենյակում ու լաց լինում: Սակայն հավելել է . որ սիրում է նրանց բոլորին, սակայն ցավում նրանց լույս աշխարհ գալու համար: 35-ամյա կինը դժգոհել է նաև ընտանեկան ֆինանսական ծանր կացությունից: 2010-ին նա մասնակցել է կենդանիների ստերջացմանը նվիրված գովազդին` ընտանիքի նյութական վիճակը կարգավորելու նպատակով: Նադյա Սուլեմանի ութնյակը լույս աշխարհ է եկել 2009-ին: Բոլոր երեխաներն էլ ծնվել են արտամարմնային բեղմնավորման ճանապարհով:






Facebook
Tweet This
Email This Post
