Մարոկկոյի բնակիչները քվեարկել են սահմանադրական ռեֆորմի օգտին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 2, 2011 13:31Մարոկկոյի բնակիչները հավանության են արժանացրել նոր սահմանադրությունը, որն առաջարկել է թագավոր Մուհամեդ VI-ը: Հուլիսի 1-ին Մարոկկոյում անցկացված հանրաքվեի ժամանակ սահմանադրական ռեֆորմի օգտին է քվեարկել ընտրողների 98%-ը: Քվեարկության նախնական արդյունքների մասին հայտարարել է Մարոկկոյի ներքին գործերի նախարարությունը: Թագավոր Մուհամեդ VI-ը 2011-ի մարտի 9-ին ելույթ է ունեցել սահմանադրական փոփոխությունների օգտին: Այն ժամանակ ասվում էր, որ ռեֆորմը
փետրվարին Մարոկկոյում բողոքի ակցիայի արդյունք է եղել, որի մասնակիցները պահանջում էին սահմանափակել թագավորի իրավասություններն ու կորուպցիայի ու սոցիալական անարդարության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկել: Ըստ նոր սահմանադրության առաջարկվում է վարչապետի իրավասությունների ընդլայնում, որը կարող է նաև ցրել պառլամենտը և պետական պաշտոններում նոր դեմքեր նշանակել: Վարչապետ կընտրի այն կուսակցությունը, որն առավելագույն տեղեր կստանա պառլամենտում: Այդուհանդերձ , թագավորը մնում է պետության ղեկավար ու զինված ուժերի գլխավոր հրմանատար:






Facebook
Tweet This
Email This Post
