Կաննի թիվ1 սկանդալի հեղինակի ֆիլմը «Ոսկե ծիրանում»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 2, 2011 12:37

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի կներկայացնի հանրահայտ, անկրկնելի, պրովոկացիոն, զարմանալի ռեժիսորի՝ Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմը: Նրա սկանդալային հայտարարությունը Կաննի կինոփառատոնում ռեժիսորին դարձրեց անցանկալի հյուր, սակայն ֆիլմը մնաց մրցույթում և անգամ արժանացավ մրցանակի: «Ոսկե ծիրանի» երևանյան պրեմիերաների շարքում ներառված «Մելանխոլիան» այն ֆիլմերից է, որոնք չեն կարող անտարբեր թողնել  հանդիսատեսին:

Ֆոն Տրիերի այս ֆիլմը համարում են ֆիլմ-աղետ: Դեպքերը զարգանում են աշխարհի կործանման նախօրեին, երբ մարդիկ տարբեր վարքագիծ կարող են դրսևորել: «Մելանխոլիա» ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք են Շարլոտա Գենսբուրը և Կիրստեն Դանստը: Վերջինս գլխավոր հերոսուհուն` Ջաստինին մարմնավորելու համար արժանացել է Կաննի կինոփառատոնի «Կանացի լավագույն դերակատար» մրցանակին:

 

 

Դիտվել է 1418 անգամ:
Print Friendly

Leave a Reply