Մոնակոյի իշխանն ամուսնացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 2, 2011 11:58

Մոնակոյում տեղի է ունեցել իշխան Ալբեր II-ի ամուսնությունը: 53-ամյա իշխանի ընտրյալը հարավաֆրիկյան ծագում ունեցող լողորդուհի Շառլեն Ուիթսթոքն է: Հուլիսի 1-ին տեղի ունեցավ նրանց ամուսնության քաղաքացիական արարողությունը, իսկ պսակադրությունը նշանակված է այսօր: Զույգը ծանոթացել է 2000-ին, նշանադրությունը կայացել է 2010-ին:  Իշխանի հետ ամուսնությունից հետո Շառլենը նույնպես  Մոնակոյի իշխանուհու տիտղոսի կարժանանա:  Մինչ այս ամուսնությունը, Ալբերը ոչ մի անգամ ամուսնացած չի եղել Նա սերում է  Գրիմալդիների տոհմից, որը ղեկավարում է Մոնակոն  արդեն 7 դար:

 

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply