Սիրեցեք ձեր անձը և ձեզ կսիրեն ուրիշները

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 2, 2011 10:24

Հաճախ են հայտնվում դժբախտ սիրո մասին գրառումներ։ Հետաքրքիր է, որ այդպիսի գրառումների հեղինակները հիմնականում աղջիկներ են: Ոչ փոխադարձ սեր լինում է թե´ տղաների, և թե´ աղջիկների մոտ, սակայն աղջիկներն ավելի հակված են այդ մասին բարձր խոսելու, քան տղաները:

Այլ մարդու հանդեպ դժբախտ սիրո պատճառ երբեմն հանդիսանում է սեփական անձի հանդեպ սիրո բացակայությունը։ Տարածված մոլորություն է, որ մարդուն երջանկություն կարող է բերել միայն մեկ այլ` հակառակ սեռի անձը: Անշուշտ, բնության մեջ ամեն ներդաշնակություն զույգերով է և հակառակ սեռի անձը կոչված է լրացնելու մարդու կեսը և երջանկություն պարգևելու նրան, սակայն պետք է հիշել, որ ամենից առաջ մե՛նք պետք է սիրենք մեզ:  Եթե դու քեզ չես սիրում, ապա անիմաստ է զգացմունքներ ակնկալել և առավել ևս`պահանջել ուրիշ մարդուց:

Երջանկության ոսկե կանոնը հետևյալն է. ես պետք է սիրեմ և ընդունեմ ինձ այնպիսին, ինչպիսին ես եմ, այդ դեպքում մնացածի սերը կուրախացնի ինձ, սակայն ես չեմ տանջվի և չարչարվի դրա բացակայության պատճառով։ Ամեն մարդ յուրահատուկ ու անկրկնելի տիեզերք է։ Բայց միաժամանակ ոչ ոք կատարյալ չէ,  և մենք ինքներս ոչ ոքից պակաս չենք անկախ ամեն ինչից։ Մարդը բազմաչափ է, բազում կողմեր ու անճանաչելի հատկություններ ունի, մենք չենք կարող գնահատել նրան։ Եթե մեկը մի վատ բան արեց, մենք չենք կարող նրան վատը համարել, քանի որ չենք կարող իմանալ բոլոր գործոնները, որոնք նրան ստիպեցին այդպես վարվել։ Բացի այդ վատը հարաբերական է՝ մեկի համար անկաշկանդությունը լկտիություն է, իսկ մյուսի համար` ներքին ազատության նշան, վատի հասկացությունը տարբերվում է մշակույթից մշակույթ, մարդուց` մարդ։ Նույնպես և մենք՝ անհնար է «դասակարգել» սեփական անձը (առավել ևս որ այստեղ մենք չենք կարող օբյեկտիվ լինել) անհաջողակ, լքված, միայնակ ածականներով։ Եթե դու քեզ այդպես չպահես, դու չես լինի ոչ անհաջողակ, ոչ լքված, ոչ էլ միայնակ։

Կարդալ ավելին

 

 

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply