Էլինա Դանիելյանի ռեկորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 2, 2011 8:29

Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած շախմատիստուհիների դասակարգման աղյուսակը գլխավորում է հունգարուհի Հուդիթ Պոլգարը: Մեծ առաջընթաց ունի Էլինա Դանիելյանը: Մայիսից հետո  նա 15 կետով բարձրացրել է վականիշը (2521) և հասելՙ  իր համար ռեկորդային ցուցանիշի: Մինչ այդ ամենաբարձր վարկանիշն Էլինան ունեցել է 2008-ի հոկտեմբերին (2513): Ցուցակում նրա զբաղեցրած 12-րդ տեղն էլ ռեկորդային է վերջին 2 տարիների ընթացքում: Իսկ լավագույն արդյունքը կրկին գրանցվել է 2008-ի հոկտեմբերին (10-րդ տեղ): 2463 վարկանիշով Լիլիթ Մկրտչյանը ցուցակում 33-րդն է: Մայիսին նա 2468 վարկանիշով 31-րդն էր: 12-ով վարկանիշը (2389) բարձրացրել է Լիլիթ Գալոյանը, որը 87-րդ տեղից տեղափոխվել է 72-րդ հորիզոնական:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply