Անմասն մնաց մրցանակներից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 2, 2011 8:07

Ռումինիայի Էֆորիա քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որի մասնակիցների թվում էր Սուրեն Պետրոսյանը: Վերջինՙ 11-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց Վադիմ Մալախատկոյի հետ և վաստակած 7,5 միավոր զբաղեցրեց 5-րդ տեղը:Մրցաշարի հաղթող ճանաչվեց Հոլանդիան ներկայացնող Սերգեյ Տիվյակովը, որը պարտության մատնելով Ալեքսանդր Օգլեզնևին, հավաքեց 8,5 միավոր: 2-րդ տեղը 8 միավորով գրավեց բելառուս Ալեքսեյ Ֆյոդորովը:

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply