Սերժ Սարգսյանը Սևանում հանդիպել է «Միասին»-ի ճամբարականներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 27, 2009 17:27

mar_5730-2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Միասին» երիտասարդական համահայաստանյան շարժման` հանուն բարեփոխումների և երկրի արդիականացման ծրագրի կրթական ֆորում-ճամբար, որը գտնվում է Սևանի ափին:

Նախագահը շրջել է ճամբարում, ծանոթացել պայմաններին, երիտասարդներից հետաքրքրվել նրանց ճամբարային առօրյայով:

Ճամբարականները նախագահին պատմել են իրենց կազմակերպած թեմատիկ քննարկումների, ժամանցի, նաև` նոր մտահղացումների մասին, որոնք կընդգրկվեն «Միասին» շարժման ապագա ծրագրերում:

Սերժ Սարգսյանն ասել է, որ ուրախ է տեսնելու հարյուրավոր երիտասարդների, ովքեր համատեղ անցկացրած այս օրերին ձեռք են բերել ճամբարային օգտակար փորձառություններ, որոնց մասին հիշողությունները մշտապես կուղեկցեն նրանց:
Նախագահը հաջողություն է մաղթել «Միասին» շարժմանը` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց նախաձեռնություններին և ծրագրերին:

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply