Իտալիան 4 տարում բյուջեի ծախսերը կկրճատի 47 մլրդ-ով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 1, 2011 17:38Իտալիայի նախարարների կաբինետը հավանության է արժանացրել երկրի երկարաժամկետ բյուջեի ծրագիրը, որով նախատեսվում է ծախսերը նվազեցնել 47 մլրդ եվրոյով, 4 տարում: Այս օրինագծի հիմնական նպատակը ` բյուջեի դեֆիցիտի վերացումն է 2014-ին: Կառավարությունն աշխատում է վերացնել պարտքային ճգնաժամը և սոցիալական անկայունությունը, որին վերջերս բախվել են հարևան Հունաստանում: Օրենքի նախագիծը 4 մասից է բաղկացած, որի առաջին մասը նվիրված է
պետապարատի ծախսերի կրճատմանը (պառլամենտականների աշխատավարձը, ծառայական ավտոմեքենաները, ավիաթռիչքները): Երկրորդ մասում միջոցները տնտեսելու ընդհանուր պայմաններն են, երրորդ մասը նվիրված է բյուջե մուտք գործող միջոցներին ու վերջին մասում երկրի տնտեսության զարգացումն է: Ծախսերի կրճատումը հիմնականում բյուջետային աշխատողների աշխատավարձերի կրճատման հաշվին է իրականացվելու: Ըստ օրինագծի, փոփոխություններ կմտցվեն նաև Հարկային կոդեքսում, որոնք հնարավորություն կտան օրենքում առկա սողանցքերը վերացնել:






Facebook
Tweet This
Email This Post
