Իտալիայում ձերբակալվել է Կոռլեոնեի մաֆիոզ կլանի առաջնորդը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 1, 2011 17:19
Իտալիայի ոստիկանությունը հայտարարել է սիցիլական Կոռլեոնե քաղաքի մաֆիայի պարագլխի 79-ամյա Գաետանո Ռիինիի` ձերբակալման մասին, ում իր վեպերում գովերգել է Մարիո Պյուզոն ու ֆիլմ-եռերգություն նկարահանել Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան: Հուլիսի 1-ին ձերբակալված մաֆիոզին սիցիլական “Կոզա Նոստրայի” առաջնորդ Սալվատոր “Տոտոյի” Ռիինոյին եղբայր է գալիս: Վերջինս 1993-ից գտնվում է բանտում: Գաետանո Ռիինիի ձերբակալությանը նախորդել է երեքամյա հետաքննությունը: Մաֆիոզիին ձերբակալել են Սիցիլիայի արևմուտքում գտնվող Մաձարա-դել-Վալլո քաղաքում, որտեղից նա իրականացնում էր Կոռլեոնեզի կլանի ղեկավարումը:






Facebook
Tweet This
Email This Post
