17-ամյա երիտասարդը ռեկորդ է սահմանել` առագաստանավով շուրջերկրյա ճամփորդություն կատարելով

Օրվա լուր | | August 27, 2009 17:14

mike-perham17-ամյա բրիտանացի Մայք Փերհամը ռեկորդ է սահմանել` 9 ամսվա ընթացքում միայնակ իր առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելով: Նա սկսել է նավարկությունը 2008-ի նոյեմբերի 15-ին:
Մայքը հաղթահարել է 50 ֆունտ բարձրությամբ ալիքներ, քամիներ, բազմաթիվ տեխնիկական խնդիրներ.  ողջ ընթացքում նա պարբերաբար թարմացրել է իր բլոգի նյութերը:
Սկզբնական շրջանում նրա ճամփորդությունը հարթ էր ընթանում, սակայն հետագայում, ինչպես հաղորդում է «BBC»-ն,  տեխնիկական խնդիրների պատճառով նա մի քանի անգամ կանգառ է կատարել: Ճամփորդության ընթացքում նա եղել է Պորտուգալիայում, Կանարյան կղզիներում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:
Փերհամը ճամփորդությունը սկսել է Պորտսմուտից` Համփշայրից, 16 տարեկան հասակում և իր 17-ամյակը նշել է Հնդկական օվկիանոսի հարավում մարտի 16-ին:
Որպեսզի շուրջերկրյա ճամփորդությունը համարվի ռեկորդային, նավորդը պետք է հատի հասարակածը և երկարության բոլոր միջորեականները:
Նախորդ նման ռեկորդ սահմանողը ամերիկացի Զագ Սունդերլանդն էր, ով իր ռեկորդային ճամփորդությունը կատարելիս Մայքից մեծ էր 2 ամսով:
Սա Մայքի 1-ին ռեկորդը չէ.  նա 2007-ի հունվարին դարձավ 1-ին 14-ամյա պատանին, ով առագաստանավով անցավ Ատլանտյան օվկիանոսը:
«Դա անկրկնելի ձեռքբերում է, որը ցույց է տալիս, որ Մայքը միշտ պատրաստ է ունենալ և հասնել ավելի ու ավելի դժվարհասանելի նպատակների» ասել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր Քրեյգ Գլենդեյը:
Պերհամն արդեն հատել է վերջնագիծը և պետք է Պորտսմուտի նավահանգիստ հասնի շաբաթ օրը` բաց ծովում անցկացնելով 158 օր:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply