ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 30-ին աշխատանքային այցով եղել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 1, 2011 16:19

Նախարարի կատարած այցի ընթացքում քննարկվել են բնածին աղետների` սողանքների, սելաֆների, գետերի վարարումների պատճառով ճանապարհների փլվածքների, վնասվածքների վերականգնման տեխնիկական  խնդիրները, նախագծային  լուծումները  և  ֆինանսավորման հնարավորությունները:
Երեւան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի` 113-րդ և 118 կմ վնասված հատվածների, ինչպես նաեւ Շատին գյուղի ճանապարհի փլվածքի համար հստակեցվել են տեխնիկական լուծումները: Շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթվանից: Մինչ Շատին գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքների սկսելը մարդկանց անվտանգ երթեւեկությունն ապահովվելու նպատակով տեղադրվել են բազրիքներ:

 

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply