Մեծ Բրիտանիայում սկսել են ոսկի վաճառել ավտոմատներում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 1, 2011 16:17

Մեծ Բրիտանիայում ոսկու վաճառքի  առաջին ավտոմատն է տեղադրվել Լոնդոնի առևտրի կենտրոններից մեկում:

Գնորդները կարող են տարբեր քաշի ձուլածո և ոսկեդրամներ ձեռք բերել: Դրանց մեջ կա նաև 2,5 գ ձուլածո, որի վրա դաջված է Լոնդոնի համայնապատկերը և 1 գրամանոց ձուլակտոր, որը կարելի է նվիրել  ցանկացած առիթով: Այդ ձուլակտորի արժեքը 41 ֆունտ ստեռլինգ է (65,6 դոլար): Համաշխարհային շուկայում ոսկու տրոյական ունցիայի (մոտ 31 գ) արժեքը հուլիսի 1-ից կարժենա 1493 դոլար: Ոսկու գինն ավտոմատներում  նորացվում է յուրաքանչյուր 10 րոպեն մեկ: Մեծ Բրիտանիան 6-րդ երկիրն է, որտեղ ոսկի է վաճառվում ավտոմատներում: Առաջին նմանատիպ ապարատը տեղադրվել է Ֆրանկֆուրտում, 2009-ին, դրանից հետո ավտոմատներ հայտնվեցին Իտալիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և ՄԱԷ-ում:

 

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply