Գազի բալոնը պայթել է, 57-ամյա տղամարդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 1, 2011 15:51

Հունիսի 30-ին, ժամը 20.40-ին, զովացուցիչ ըմպելիքներ արտադրող մի ձեռնարկությունից  ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում ընկերության տարածքում գազի բալոնները տեղափոխելիս  դրանցից մեկը պայթել է, ինչի հետևանքով  տեղում մահացել է 57-ամյա Սերյոժա Վարդանյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply