Սեպտեմբերի 1-ից կփոխվի դասերի սկզբի ժամը ավագ դպրոցներում եւ բուհերում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 1, 2011 15:05

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի ավագ դպրոցներում դասերը կսկսվեն 08:30-ին, իսկ բուհերում` 09:30-ին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ պարապմունքների ժամերի փոփոխությունները պայմանավորված են առավոտյան ժամերին երթեւեկության հոսքը թեթեւացնելու՝ Երեւանի քաղաքապետարանի ձգտումով:

«Մենք արձագանքել ենք քաղաքապետի առաջարկին եւ կփորձենք համատեղ լուծել այս խնդիրը»,- ասել է նախարարը:

Արմեն Աշոտյանը հիշեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող միջնակարգ դպրոցները արդեն փոխել են դասերը սկսելու ժամը 09:00-ից 08:30-ի:

 

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply