Սմոլենսկի աղետի կապակցությամբ զեկույցից. մեղավորը Ռուսաստանն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 1, 2011 14:43

Պաշտոնական զեկույցի համաձայն, լեհական կառավարության ներկայացուցչության ողբերգական աղետի մեղքը ռուսական կողմինն է:«Իրավունք և արդարություն» քաղաքական կուսակցության (որը ղեկավարում է զոհված նախագահ Կաչինսկու եղբայրը) կատարած անկախ հետաքննության տվյալներով,  ռուսական կողմը սկզբից ևեթ չի կամեցել համագործակցել  լեհերի հետ ու թաքցրել է նախագահական ինքաթիռի վթարման իրական պատճառները: Լեհ փորձագետների խոսքով, եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված, ռուսները պետք է փակեին օդանավակայանը, քանի որ ավելի վաղ ռուսական կողմը իր վրա է վերցրել Լեհաստանի նախագահի անվտանգությունը:

«Ту-154М» նախագահական ինքնաթիռը անցյալ տարի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով զոհվեց 96 ուղևոր և անձնակազմը` ներառյալ Լեհաստանի քաղաքական, ռազմական ու կրոնական  բարձրաստիճան անձինք:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply